Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական կայքը ժամանակավորապես վճարովի է դարձրել ընկերների ցուցակում չներառված մարդկանց հաղորդագրություններ ուղարկելը. հաղորդագրության արժեքն է 1 դոլար: Ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը, նման ձևով ընկերությունը փորձում է վաստակելու նոր միջոցներ որոնել իր հայտնիության հաշվին:
Ընկերության հայտարարության մեջ վկայակոչվում է հետազոտություն, որի համաձայն՝ «ուղարկողի համար ֆինանսական ծախսեր սահմանելը կարող է արդյունավետ միջոց դառնալ անցանկալի հաղորդագրությունները խոչընդոտելու և օգտակար հաղորդագրությունների տեղ հասցնելը հեշտացնելու համար»:
Facebook-ն արդեն թույլ է տալիս հաղորդագրություն ուղարկել նրանց, ովքեր ներառված չեն ընկերների ցանկում, սակայն այդ հաղորդագրություններն ուղարկվում են «Ուրիշները» զամբյուղ, իսկ նոր համակարգը թույլ կտա դրանք ուղարկել միանգամից ստացված հաղորդագրությունների զամբյուղ: Մեկ հաղորդագրության արժեքը կլինելի 1 դոլար:
Միայն անհատ օգտատերերը կկարողանան հաղորդագրություն ուղարկել՝ կիրառելով այդ գործառույթը:









































