Լիբանանում երեկ առավոտյան սկսված հորդառատ անձրևները հանգեցրել են ավտոճանապարհների հսկայական խցանումների: Բեյրութի շրջաններում ջրով են ողողվել շատ տներ` հայտնում է RIA Novosti-ն:
Զանգվածային հեղեղումների մասին հաղորդագրություն է ստացվում նաև երկրի հարավից: Լիբանանի նորությունների ազգային գործակալության տեղեկություններով՝ Սուր քաղաքի շրջանում, որը տեղակայված է հնագույն Տիր քաղաքի վայրում, ճանապարհների փակ լինելու պատճառով հազարավոր ուսանողներ մի քանի ժամ շարունակ չեն կարողացել դուրս գալ տեղի տեխնիկումի շենքից:
Սուրի մերձակայքում ու Բեյրութի մի շարք շրջաններում ճանապարհները փակ են, մեքենաները չեն կարողանում շարժվել ջրի բարձր մակարդակի պատճառով:
Բեյրութի հրշեջ ծառայության աշխատակիցները տներից հանում են ջուրը և օգնում դժվար իրավիճակում հայտնված վարորդներին:












































