Թուրքիայի Սահմանադրությունը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին, և այդ հարցը վաղ թե ուշ պետք է լուծվի: Թուրքական Anadolu գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը:
Թուրքիան նոր Սահմանադրության կարիք ունի՝ ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիայում նախագահական ընտրություններից հետո երկրի ներկայիս վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի ժողովրդավարացման համար անհրաժեշտ է նոր Սահմանադրություն:
Նրա խոսքով՝ երկրի նոր կառավարության նպատակն է ժողովրդավարական Աահմանադրության պատրաստումը:







































