Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի վիճակը կայուն է: Այժմ բժիշկները պայքարում են շնչառական ուղիների ինֆեկցիայի դեմ: Այս մասին հաղորդել է հարավամերիկյան երկրի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն:
Ելույթ ունենալով Գուարիկո նահանգում` նա նախագահի վիճակը բնութագրել է որպես «կայունացման ուղղությամբ առաջ գնացող գործընթաց»՝ դեկտեմբերի 11-ին Կուբայում կատարված բարդ վիրահատությունից հետո:
Մադուրոյի խոսքերով՝ անցած կիրակի տեղական ընտրությունների ժամանակ Չավեսը լիակատար հանգստի վիճակում էր: Նրան հաղորդել են, որ Միացյալ սոցիալիստական կուսակցության թեկնածուները հաղթել են 23 նահանգներից 20-ում: Դրան ի պատասխան` Չավեսը խորին շնորհակալություն է հայտնել իր կողմնակիցներին:








































