Ինչպես տեղեկացնում է «Բայեր»-ի պաշտոնական կայքը, թիմի կիսապաշտպան Ռենատո Աուգուստոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվելու է բրազիլական «Կորինտիանս»:
24-ամյա ֆուտբոլիստն արդեն համաձայնության է եկել թիմի հետ բոլոր առումներով: Հունվարի 1-ին նա կմիանա իր նոր թիմին:
Տրանսֆերային արժեքը կազմել է 2.5 միլիոն եվրո:









































