ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նիստ է հրավիրել Հանրապետական կուսակցության` հնարավոր ֆինանսական ճգնաժամից դուրս գալու առաջարկությունը քննարկելու համար։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
2013 թ. սկզբին ԱՄՆ-ում ուժի մեջ կմտնեն հարկերի բարձրացման և պետական ծախսերի կրճատման վերաբերյալ մի շարք օրենքներ, որոնց կիրառման դեպքում ԱՄՆ–ի տնտեսությունը կարող է կրկին անկում ապրել:
Հանրապետականները պնդում են, որ տարեկան 1 մլն-ից ավել գումար վաստակողները պետք է ավել հարկեր վճարեն: Նախագահ Օբաման ցանկանում է, որպեսզի հարկերի բարձրացման շեմը ցածր լինի:
Ըստ վերլուծաբանների՝ փոխզիջման շանսերը շատ քիչ են: Քվեարկությունը տեղի կունենա հինգշաբթի օրը:











































