«Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչի վիճակահանության արդյունքների մասին:
Հիշեցնենք, որ «Միլան»-ի մրցակիցն է կատալոնական «Բարսելոնա»-ն:
«Մենք պայքար ենք մղելու աշխարհի ուժեղագույն ակումբի դեմ: Ամեն դեպքում փորձելու ենք հաջորդ փուլ դուրս գալ: Հուսով եմ՝ այս տարի ավելիին կհասնենք, քան նախորդ տարի»,- «Միլան»-ի պաշտոնական կայքը փոխանցում է մասնագետի խոսքերը:









































