Ռուսական ակումբը ցանկանում է ձեռք բերել «Նապոլի»-ի հարձակվող Էդինսոն Կավանիի տրանսֆերային իրավունքները՝ գրում է «Спорт-Экспресс»-ը:
Պետերբուրգյան թիմն ստիպված կլինի շուրջ 60 միլիոն եվրո վճարել՝ ուրուգվայցու իրավունքները ձեռք բերելու համար. սա պայմանագրով սահմանված արժեքն է:
Նշենք, որ ամռանը կարող է կտրուկ բարձրանալ խաղացողի տրանսֆերային գինը՝ հասնելով 90 միլիոն եվրոյի, քանի որ Կավանին կարող է նոր պայմանագիր կնքել թիմի հետ:










































