Անգլիական մի քանի ակումբներ հետաքրքրված են Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսի ծառայություններով:
Daily Star-ի տեղեկությունների համաձայն՝ Ռոյսը հետաձգել է բանակցությունները դորտմունդյան ակումբի հետ նոր պայմանագիր ստորագրելու վերաբերյալ: Ֆուտբոլիստը դժգոհ է, որ ակումբը վաճառում է առաջատար ֆուտբոլիստների, ինչպիսիք են Մարիո Գյոտցեն և Ռոբերտ Լևանդովսկին, իրավունքները:
Բացի այդ, Ռոյսի պայմանագրի պայմանների համաձայն՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստի հրաժարգինը կկազմի 20 մլն եվրո: Այդ կապակցությամբ նրա իրավունքների ձեռքբերմանը հավակնում են անգլիական երեք ակումբներ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Արսենալ»-ն ու «Լիվերպուլ»-ը:
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա Ռոյսը 3 հանդիպում է անցկացրել դորտմունդյան ակումբի կազմում, 1 գոլ է խփել և գոլային 1 փոխանցում կատարել:









































