Tuesday, 28 05 2024
Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում
Կայծակնահարության դեպք՝ Գեղարքունիքի մարզում, կա զոհ
Մ-6 միջպետական ճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկ հատվածը նորոգվում է
23:00
Հռոմի պապը ներողություն է խնդրել հոմոֆոբ արտահայտությունների համար
Քաղաքապետարանի աշխատանքից դժգոհ կապանցին հրդեհել է քաղաքապետի ավտոմեքենան
ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիք
Բլինքենի ուղերձի «վրիպակը». ի՞նչ է ակնարկում Վաշինգտոնը
Պետությունը զավթած ուժերն այսօր իրենց համարում են լեգիտիմ. անպատիժ մնալու հետևանքներն են
Ռուսահայ օլիգարխիան աջակցում է այս շարժմանը. նրանց համաժողովը դիրքորոշում ձևավորելու նպատակով էր
Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ Գալուզին
Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելական տանկերը հասել են Ռաֆահ քաղաքի կենտրոն․ Reuters
Ռուսաստանը և Իրանը կշարունակեն համագործակցությունն ամենաբարձր մակարդակով. Շոյգու
19:30
Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում
19:20
Գրոսին առայժմ անհնար է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերագործարկումը
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Սարդարապատի հուշահամալիր
19:00
Փարիզում Օլիմպիական խաղերի ժամանակ հանցագործության աճ են ակնկալում
18:50
Իրանը Ռուսաստանից 15 ուղղաթիռ կգնի

Արամ Մանուկյանը լավատես է, որ իշխանությունները չեն խոչընդոտի եռյակի այսօրվա հանրահավաքը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

– Պարոն Մանուկյան, այսօր Աբովյան քաղաքում ոչ իշխանական եռյակի ուժերով՝ ՀԱԿ, «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» կուսակցություններով հանրահավաք եք նախատեսել: Ունե՞ք տեղեկություններ կամ մտահոգություն, որ իշխանությունները կամ ոստիկանությունը խոչընդոտելու են այն:

– Այս պահին չկա այդպիսի բան, չեմ կարծում, որ լինի: Լավատես լինենք, և կարծում եմ, որ հանրահավաքը նորմալ կանցնի:

– Ինչպե՞ս եք մեկնաբանում Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի անցած շաբաթ հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցի այն հայտարարությունը, թե նրանք, այսինքն` եռյակի ուժերը, չեն ուզում, որ լավ բան լինի, երբ հանկարծ իշխանությունները ընդունեն սահմանադրական փոփոխությունների իրենց փաթեթը:

– Պատասխանը զուտ քաղաքական է, անձնական տեսակետս լրիվ թողնում եմ մի կողմ. մենք խորհրդարանում դեռ Դաշնակցության հետ աշխատելու ենք, համատեղ գործունեություն ենք ծավալելու: Եվ իմ քաղաքական դիրքորոշումը հետևյալն է՝ այս պահին ՀՅԴ-ի նկատմամբ որևէ բացասական բան ասելու ցանկություն չունեմ, քանի որ ունենք ծրագրեր, համատեղ աշխատանք, և դա ինձ համար շատ ավելի կարևոր է:

– ՀՅԴ-ն երեկ ներկա չէր եռյակի նիստին: Կարելի՞ է ասել, որ նրանք արդեն հեռանում են քառյակից:

– Ո՛չ, նրանք հեռանալու մասին չեն հայտարարել: 12 կետերի ամփոփումը մենք անելու ենք քառյակով: Եվ եթե իրենք համաձայն լինեն, կարծեմ թե համաձայն են, հավաքին 12 կետերի կատարողականը կներկայացվի չորս ուժերի կողմից:

– Հ. Մարգարյանը նաև հայտարարել էր, թե երեք ուժերը չեն պահանջում վարչապետի հրաժարականը, այդ պատճառով էլ քննադատության թիրախ են ընտրել սահմանադրական փոփոխությունները:

– Ճշմարիտ չէ, դեռ մենք չգիտենք, թե ինչ ենք հայտարարելու, ինքը որտեղից գիտի, թե ինչ ենք հայտարարելու: Մենք դեռ չենք որոշել հոկտեմբերի 10-ին ժողովրդին ասելիք մեր մեսիջը, և եթե մենք դա դեռ չգիտենք, դժվար թե նա իմանար:

– Հոկտեմբերի 10-ի հանրահավաքի ժամանակ իշխանափոխության պահանջ լինելո՞ւ է:

– Համբերեք, մի շտապեք:

– Իսկ շուրջօրյա հանրահավաքներ լինելո՞ւ են:

– Սովորաբար մենք միտինգի վերջում հրապարակում ենք միտինգի և հաջորդ օրվա ծրագրերը: Պատկերացնում եք, միտինգից 20 օր առաջ ես հրապարակեմ միտինգի ավարտի մասին: Եթե անգամ իմանամ՝ չեմ ասի: Բայց այս պահին հաստատ չգիտեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում