Դուբայի անցակետը Հարավային Ամերիկայից տարվող բանանի բեռի մեջ 171 կգ կոկաին է հայտնաբերել: Այս մասին հայտնում է էմիրաթական WAM տեղեկատվական գործակալությունը:
Առգրավված կոկաինի արժեքը սև շուկայում գնահատվում է ավելի քան 50 մլն դոլար: Գործակալության տեղեկացմամբ՝ դա ԱՄԷ-ում առգրավված թմրանյութի ամենամեծ խմբաքանակներից է 5 տարվա ընթացքում:
Թմրանյութը թաքցրած է եղել բանանի 45-տոննայանոց բեռի մեջ, որը Դուբայ է տարվել Լատինական Ամերիկայից՝ տարանցիկ եվրոպական երկրներից մեկով:








































