Թեյլոր Սվիֆթի կատուն՝ Մերեդիթը, իսկապես հավանել է իր տիրոջ նոր երգը: Այս մասին փաստում է People-ը:
Ռադիոյով հնչում է նրա նոր՝ I Knew You Were Trouble սինգլը: Երգչուհին հարցնում է կատվին. «Սա իմ ե՞րգն է»: Դրական պատասխանը մլավոցի ձևով սպասեցնել չի տալիս: Նշենք, որ Սվիֆթը կատվին տուն է բերել նոյեմբերին: Նրանք այսպես հիանալի կերպով շփվում են:
«Երգը հուզի՞չ է»,- հարցնում է նա իրեն հասկացող Մերեդիթին: Եվս մեկ մլավոց է հնչում:
Մերեդիթը խանդելու առիթ ունի` Սվիֆթը հանդիպում է One Direction-ի երգիչ Հարի Ստայլզի հետ:










































