ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հարցաքննության է հրավիրվել «Լիոն»-ի պաշտպան Դեյան Լովրենի հետ կապված միջադեպի կապակցությամբ:
Հիշեցնենք` երկու ակումբների հանդիպման ժամանակ Իբրահիմովիչը կանգնել է Լովրենի վրա, ինչը բազմաթիվ վեճերի առարկա է դարձել: «Լիոն»-ի նախագահ Ժան Միշել Օլյասը խիստ քննադատության է ենթարկել շվեդ հարձակվողին, իսկ փարիզյան ակումբի մարզական տնօրեն Լեոնարդո Արաուժոն պատասխանել է. «Զլատանին հանգիստ թողեք»:
ESPN-ի տեղեկությունների համաձայն` LFP կարգապահական կոմիտեի նիստի անցկացման ժամկետը դեռևս հայտնի չէ: Ինքը` Իբրահիմովիչը, արդարանում է` ասելով, որ պարզապես չի նկատել խոտածածկին պառկած Լովրենին:







































