Goal.com-ը շարունակում է ներկայացնել Օմար Մոմանիի ծաղրանկարները:
Ծաղրանկարիչն այս անգամ անդրադարձել է «Ռեալ»-ի երկու աստղերին` Ռոնալդուին ու Բեյլին: Մրցաշրջանի անհաջող մեկնարկից հետո «Ռեալ»-ը վերջին երեք հանդիպումներում խփել է 18 գնդակ ու հաղթանակներ տոնել: Հաղթանակների մեջ իրենց մեծ դերակատարումն ունեն Բեյլն ու Ռոնալդուն, վերջինս երեք խաղում հեղինակել է 8 գնդակ:






































