Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Արմեն Մարտիրոսյանն Աբովյան քաղաքում աղջկան հայհոյել, ծեծել է, հետո բռնությամբ առևանգել

Վերաքննիչ քրեական դատարանում քննվեց Արմեն Մարտիրոսյանի գործով պաշտպանական կողմի բերված բողոքը:

25-ամյա Արմեն Մարտիրոսյանին նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել, և Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2012 թվականի հոկտեմբերի 3-ի դատավճռով մեղավոր է ճանաչել այն բանի համար, որ 2011 թվականի հունիսի 13-ին, ժամը 20-ի սահմաններում գործով չպարզված ոմն Արամի հետ Աբովյան քաղաքում ռեպլիկ է հնչեցրել փողոցով անցնող մի աղջկա հասցեին: Աղջկա պատասխանից հետո վիճաբանել է նրա հետ, դիտավորությամբ ծեծի ենթարկել՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ, միևնույն ժամանակ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության հանդեպ, մոտ երեսուն րոպե աղմկել ու հայհոյել, ապա բռնության գործադրմամբ, ուժի կիրառմամբ ընկերոջ հետ փորձել է աղջկան մեքենա նստեցնել, բացահայտ առևանգել ու տեղափոխել այլ վայր:

Մոտակա շենքի բնակիչների միջամտության շնորհիվ Մարտիրոսյանն իր հանցավոր մտադրությունը մինչև վերջ չի իրականացրել, նստել է մեքենա ու հեռացել:

Արմեն Մարտիրոսյանը կալանքի տակ է 2011 թվականի դեկտեմբերի 23-ից: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել մարդու բացահայտ առևանգման փորձի համար՝ քրեական օրենսգրքի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և խուլիգանության համար՝ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ոմն Արամի մասը գործից անջատվել է, այդ մասով նախաքննությունը շարունակվում է:

Ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Մարտիրոսյանը հրաժարվել է ցուցմունք տալուց: Դատարանը հրապարակել է նրա նախաքննական ցուցմունքները, համաձայն որոնց՝ դեպքի օրը ինքը կանգնած է եղել փողոցում և, տեսնելով իր կողքով անցնող Ա.-ի հագուկապը, արտաքինը, ռեպլիկ է բաց թողել. «Էս ի՜նչ սիրուն ես»:

Ա.-ն ասել է՝ ապուշ, ինքն էլ աղջկան է նույնն ասել ու մոտեցել է:

Ա.-ն ասել է՝ չմոտենաս, ձեռքիս եղածը բերանդ կմտցնեմ, ու բարձրացրել է անձրևանոցը, որ խփի:

Ինքն անձրևանոցը վերցրել, մի կողմ է շպրտել: Սկսել են իրար քաշքշել, Ա.-ն կծել է իր մատը: Ինքը հրել է նրան ու գցել գետնին:

Անցորդները թույլ չեն տվել, որ միջադեպը շարունակվի: Լսելով նրանց հորդորները՝ ինքը նստել է քիչ հեռվում կանգնած տաքսին ու հեռացել: Դեպքի պահին մենակ է եղել:

Պատասխանելով հարցերին՝ Մարտիրոսյանն ընդունել է, որ խուլիգանություն է կատարել, բայց պնդել է, թե չի փորձել առևանգել Ա.-ին:

Դատարանը, գնահատելով Արմեն Մարտիրոսյանի նախաքննական ցուցմունքները, եզրակացրել է, որ դրանք տրվել են պատասխանատվությունից ու պատժից խուսափելու նկատառումներով:

Տուժող Ա.-ն ներկայացրել է, որ երեկոյան խանութ էր գնացել, գնումներ կատարել և տուն էր վերադառնում: Անձրև էր գալիս, իր ձեռքին անձրևանոց կար:

Մի սև մեքենա իրենց շենքից ոչ հեռու մոտեցել է, հավասարվել իրեն: Մեքենայի միջից Արմենը ռեպլիկ է բաց թողել. «Հլը սրա հագածին նայեք, ոնց որ Անգլիայի դրոշակը լինի»:

Ինքն ասել է՝ ձեզ կարգին պահեք:

Վարորդը, որին միջադեպի ընթացքում «Արամ» են կոչել, ասել է. «Ինչի՞, ազիզ, վատ ե՞ս զգում, որ ասում ենք»: Արմենն էլ, որ վարորդի կողքին էր նստած, ավելացրել է. «Բա սրա բռնած հեռախոսը, էդ այֆոն ե՞ս բռնում»:

Ինքը նրանց սաստել է, նրանք հայհոյել են իրեն, իջել մեքենայից, սկսել են քաշքշել:

Արմենը բռնել է իր պարանոցից ու սեղմել է: Ինքը կծել է նրա ձեռքը: Նա ապտակել է իրեն, ինքն ընկել է, գնումները՝ բրինձը, հացը, մածունը, թափվել են:

Հեռախոսը հանել է, որ զանգի, Արմենը ձեռքին խփել է, հեռախոսը ցած գցել:

Վարորդն ասել է. «Չես կարա՞ սրա գլխին խփես, գցես ավտոյի մեջ»: Արմենը հրելով իրեն տարել է դեպի մեքենան: Իր գլուխը դիպել է հայելուն, հայելին ջարդվել է: Ինքը դիմադրել է, ոտքերով խփել:

Այդ ժամանակ մի կին է մոտեցել, ասել է՝ Արմեն, Արամ, էդ ի՞նչ եք անում, նստեք մեքենան ու գնացեք, քանի դեռ ոստիկաններ չեն եկել:

Ինքն այդտեղից է իմացել նրանց անունները: Եթե այդ կինը չլիներ, իրեն կմտցնեին մեքենայի մեջ, արդեն կիսով չափ ինքը մեքենայում էր:

Աղջիկն արտասվելով, թրջված ու ցեխոտ տուն է գնացել, մորը պատմել կատարվածը:

Արմեն Մարտիրոսյանը բնակվում էր Ա.-ի շենքից ոչ այնքան հեռու, կարելի է ասել՝ համարյա հարևաններ էին: Իր թաղամասում Արմենն այս արարքով դժվար թե հերոսացած լինի, եթե գիտակցի՝ կատարվածը խայտառակվելուն է հավասար:

Իրենց նման ուրիշներն էլ կարող էին նույնպիսի վերաբերմունք դրսևորել իրենց քույրերի, մայրերի, հարսնացուների ու ընկերուհիների նկատմամբ: Կանայք ապահովագրված չեն փողոցային այսօրինակ բռնություններից:

Փողոցով անցնող աղջկա նկատմամբ Արմենի ու ընկերոջ ցուցաբերած վերաբերմունքը, նրանց վարքագիծը դատապարտելի են, իհարկե, բարոյական տեսակետից, նրանք կատարել են տղամարդկանց համար ամոթալի, ոչ տղամարդավայել արարքներ:

Բայց քրեական օրենսգիրքն էլ իր խստահայաց վերաբերմունքն ունի համանման արարքների նկատմամբ: Ընդհանուր իրավասության դատարանը Արմեն Մարտիրոսյանին մեղավոր է ճանաչել մեղսագրված հանցանքների համար ու դատապարտել 5 տարի ազատազրկման:

Պաշտպանական կողմը վերաքննիչ բողոքով խնդրել էր մարդու բացահայտ առևանգման հանցադրվագով արդարացնել Մարտիրոսյանին, նրան մեղավոր ճանաչել խուլիգանության ավելի թեթև տեսակով ու սահմանել մեղմ պատիժ:

Դեկտեմբերի 19-ին վերաքննիչ քրեական դատարանը լսեց կողմերին ու եզրակացրեց, որ Մարտիրոսյանի մեղքը հաստատված է, իսկ վերաքննիչ բողոքը հիմնավոր չէ ու ենթակա է մերժման:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնվեց անփոփոխ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում