«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը բացահայտել է, թե ինչ ծրագրեր ունի «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ով, շրջանառվող լուրերի համաձայն, տարբեր ակումբներ է տեղափոխվում:
«Ես վերջերս զրուցել եմ Գվարդիոլայի հետ, և նա հայտնել է, որ չի նախատեսում աշխատանքի վերադառնալ: Այնպես որ` բարդ կլինի նրա առաջիկա աշխատանքի հնարավոր վայրը որոշել:
Իհարկե, Գվարդիոլան ֆանտաստիկ հաջողություններ է գրանցել: Արդյունքներն ամեն ինչ ասում են»,- բրիտանական լրատվամիջոցները մեջբերում են Ֆերգյուսոնի խոսքերը:







































