Հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինը դադարել է հայտնվել հանրության մեջ՝ գրում է The Choson Ilbo-ն: Պարբերականն ուշադրություն է դարձնում այն բանին, որ վերջին անգամ Հյուսիսային Կորեայի առաջնորդին տեսել են կնոջ հետ սեպտեմբերի 3-ին՝ համերգի գնալիս: Նման տևական բացակայությունը ստիպել է ոմանց ենթադրել, որ Կիմ Չեն Ինը հիվանդացել է՝ ասվում է հրապարակման մեջ:
Հուլիսին Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությունը ցույց էր տվել երկրի ղեկավարին, որի աջ ոտքը կաղում էր, իսկ այս ամիս ավելի վաղ պետության ղեկավարին ցուցադրել էին արդեն կաղացող ձախ ոտքով:
Համաձայն հյուսիսկորեական «Նոդոն սինմուն» պաշտոնական թերթի՝ Կիմ Չեն Ինն աշխատում է՝ այցելելով տարբեր միջոցառումների, և պայքարում շոգ ամառային եղանակի դեմ: Աղբյուրի խոսքով՝ դա թույլ է տալիս ենթադրել, որ առաջնորդը կամ հիվանդացել է գերհոգնածությունից, կամ արձակուրդ մեկնել:
Հունիսին պետության ղեկավարը հանրությանը երևացել է 17 անգամ, հուլիսին՝ 24 անգամ, իսկ օգոստոսին՝ 16 անգամ, մինչդեռ սեպտեմբերին՝ միայն 1 անգամ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիմ Չեն Ինը գիրացել է պանրից:







































