Ինգուշեթիայից ալպինիստ Լեյլա Ալբոգաչիևան, որը երկու անգամ նվաճել էր Էվերեստը, կորել է Էլբրուս բարձրանալիս: Այս մասին տեղեկացնում է Ինգուշեթիայի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի նախարարության պաշտոնական կայքը:
Ալպինիստի անհետացման մասին հաղորդագրությունը Կաբարդինո-Բալկարիայի արտակարգ իրավիճակների նախարարություն էր ստացվել սեպտեմբերի 22-ին:
Որոնումներին մասնակցում են Էլբրուսի բարձրլեռնային որոնողա-փրկարարական ջոկատն ու ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Ինգուշեթիայի ներկայացուցիչները:
Սեպտեմբերի 23-ին, օրվա երկրորդ կեսին, փրկարարները որոշել են դադարեցնել որոնողա-փրկարարական աշխատանքները՝ կապված եղանակային պայմանների վատթարացման հետ:
Ալբոգաչիևան Էվերեստը նվաճել է երկու անգամ՝ 2012 ու 2013թթ.-ներին, եղել է Ակոնկագուայում ու Կիլիմանջարոյում, 12 անգամ բարձրացել է Էլբրուս:










































