Սուդանում տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար, ինչի հետևանքով զոհվել է 33, վիրավորվել՝ 24 մարդ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությունը:
Վթարը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ ուշ երեկոյան, Սուդանի մայրաքաղաք Խարթումը և Վադ-Մեդանի քաղաքներն իրար կապող մայրուղու վրա: Միկրոավտոբուսը փորձել է առաջ անցնել մեկ այլ տրանսպորտային միջոցից և բախվել է դիմացից եկող ավտոբուսին:
Սուդանում հաճախ են տեղի ունենում հասարակական տրանսպորտի ավտովթարներ: Տեղի ունեցած պատահարն ամենախոշորն է երկրում վերջին մի քանի տարվա ընթացքում:










































