Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը երեկ հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է ձերբազատվի նավթագազային կախվածությունից.
«Ես 1995 թվականից այցելում եմ Ադրբեջան, ինչը կապված է«Հարավային գազային միջանցքի» նախագծերի իրագործման հետ: «Ազերի-Չըրաղ-Գյունշելի» նավթահանքերի պաշարները նվազելու են, և էներգետիկ ոլորտի եկամուտներն արդեն իսկ կրճատվել են: Դրա համար էլ կարևոր է ադրբեջանական տնտեսության դիվերսիֆիկացումը:
Մենք պետք է խոստովանենք, որ եթե ցանկանում ենք ստեղծել արդյունավետ բիզնես միջավայր, ապա պետությունը պետք է շփվի բիզնեսի հետ: Մոտակա 10 տարիներին Ադրբեջանը պետք է ձերբազատվի նավթագազային կախվածությունից: Երկրի տնտեսությունը պետք է լինի բաց»:









































