Tuesday, 16 06 2026
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին

ԱԺ նախագահը հանդիպել է լրագրող Մհեր Արշակյանի հետ և կատարվածի համար ցավ հայտնել

Այսօր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ իր աշխատասենյակում հանդիպում է տեղի ունեցել ԱԺ նախագահի և «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանի միջև: Ինչպես հանդիպումից հետո Panorama.am-ի թղթակցին տեղեկացրել է լրագրող Մհեր Արշակյանը, Հովիկ Աբրահամյանը իր գործընկերոջ արարքի համար ցավ ու ափսոսանք է հայտնել և փորձել է հասկանալ ինչ իրավիճակում է տեղի ունեցել դեպքը: «Ես ասացի, որ ոչ մի իրավիճակ էլ չի եղել, ես պարզապես մոտեցել եմ և ուղղել իմ հարցը, ինչին պատգամավորն այդպես է արձագանքել», -փոխանցել է լրագրողը:

Ըստ Արշակյանի, ԱԺ նախագահը փորձել է նաև պարզել, թե որևէ միտում լրագրողը տեսնո՞ւմ է Մհեր Սեդրակյանի արարքի մեջ: «Ես ասացի, որ այո, տեսնում եմ, որովհետև պատգամավորն ասել էր` ես ձեզ մարդատեղ եմ դնում, չափը անցնում եք», – ասել է լրագրողը:

Նշենք, որ երեկ Ազգային Ժողովում, երբ քննարկվում էր Էթիկայի հանձնաժողովի վերաբերյալ հարցը իրեն նույն թեմայի վերաբերյալ հարց տալու նպատակով մոտեցած «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանին ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը սպառնացել է՝ ասելով. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»:

Լրագրողից հրապարակավ իրենց կուսակից պատգամավորի փոխարեն ներողություն են խնդրել ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը և ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Սակայն Մհեր Սեդրակյանը «1in.am»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել:

Այդ կապակցությամբ Facebook սոցիալական ցանցում բազմաթիվ լրագրողներ համախմբվել են և պատրաստվում են նամակով դիմել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ պատգամավորին պարտադրելու ներողություն խնդրել լրագրողից: Լրագրողները պատրաստվում են նաև դիմել Էթիկայի հանձնաժողով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում