Թուրինի «Յուվենթուս»-ի նախկին ֆուտբոլիստ Պավել Նեդվեդը, ով ներկայումս պաշտոն է ստանձնել ակումբում, խոսել է ՉԼ գավաթի ընթացիկ խաղարկության վիճակահանությունից իր սպասելիքների մասին.
Իտալիայի գործող չեմպիոնն առաջին հորիզոնականը զբաղեցրեց խմբում և արդեն 1/8 եզրափակիչում կարող է հանդիպել մի շարք լուրջ հակառակորդների: Նեդվեդը նշեց, որ թուրինյան ակումբը վճռականորեն է տրամադրված.
Մենք ոչ ոքից չենք վախենում: Մենք «Յուվենթուս»-ն ենք: Մեր թիմը խմբում առաջին հորիզոնականն է զբաղեցրել՝ առավելության հասնելով «Չելսի»-ի նկատմամբ: Չկա թիմ, որի հետ հանդիպումից մենք խուսափում ենք»,- հայտարարեց Նեդվեդը:






































