Ֆրանսիայի «Պարի Սեն-Ժերմեն» ակումբը գործարք կկնքի, որի արդյունքում ևս 100 մլն եվրո եկամուտ կունենա:
Խոսք է գնում Քաթարի բանկերից մեկի հետ պայմանագիր ստորագրելու մասին:
Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` ստացված միջոցներով պայմանագրեր կստորագրվեն Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի և գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:










































