Դեկտեմբերի 19-ին Իսպանական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան կապ է հաստատել թիմի խաղացողների հետ: Վիլանովան դա արել է անմիջապես այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ իր մոտ նկատվել է քաղցկեղի բարդացում, որի պատճառով նա անցած տարի արդեն մեկ անգամ վիրահատվել էր:
«Մի անհանգստացեք, այս անգամ խոսքը չի գնում բարդ վիրահատության մասին: Ուռուցքն այլ տեղում է, ինչն ավելի է հեշտացնում բժիշկների գործը»,- նշել է Վիլանովան:
Մարզիչը ֆուտբոլիստների հետ խոսել է մոտ 5 րոպե՝ կոչ անելով շարոււնակել պայքարը երկրի ներքին առաջնությունում ու միջազգային մրցասպարեզում:








































