Թուրքիան կանի հնարավոր ամեն ինչ՝ «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ փոխանցում է Haber7 հեռուստաալիքը:
Նրա խոսքով՝ «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարը չի սահմանափակվի նրանց դիրքերին ուղղված ավիահարվածներով:
Նա ընդգծել է, որ պայքարն ահաբեկիչների դեմ պետք է իրականացվի ինչպես Սիրիայում, այնպես էլ Իրաքում:










































