Վաղը հայտնի կդառնան Ղազախստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակիցները: «Աստանա»-ն ուժերն է չափելու «Ակտոբե»-ի, «Շախտյոր»-ը՝ «Կայրաթ»-ի հետ:
Ղազախական Sports.kz կայքին հարցազրույց է տվել Հայաստանի հավաքականի և «Ակտոբե»-ի կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանը՝ անդրադառնալով «Աստանա»-ի դեմ խաղին:
«Բարդ խաղ է լինելու, բայց մենք տրամադրված ենք հաղթանակի:
«Աստանա»-ն շատ լա՞վ է խաղում. շատ լավ խաղում են «Ռեալ»-ը, «Բարսելոնա»-ն ու «Բավարիա»-ն: Այո, «Աստանա»-ն բարելավել է խաղը, բայց մենք պատրաստ ենք դուրս գալ եզրափակիչ:
Ցանկանում ենք հաղթել թե՛ Ղազախստանի առաջնությունում, թե՛ գավաթի խաղարկությունում»,- հայտարարել է Արզումանյանը:








































