ՊՍԺ-ի 31-ամյա հարձակվող Նենեն կարող է «Միլան» կամ «Յուվենթուս» տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Առայժմ բրազիլացին մտածում է միայն այն մասին, որ որքան հնարավոր է արագ կարողանա լքել ֆրանսիական ակումբը:
«Շուտով ես այլևս ստիպված չեմ լինի կատարել պայմանագրիս պայմանները Փարիզում: Սիրում եմ քաղաքը, ակումբը, երկրպագուներին, ովքեր միշտ հարգել են ինձ: Այս որոշումն ինձ դժվար է տրվել: Կարծում եմ` իմ կարիերայում նոր էջ բացելու ժամանակն է»,- նշել է Նենեն իր պաշտոնական կայքում:








































