Դորտմունդի «Բորուսիա»-ն գրասենյակ կբացի Սինգապուրում: Այդ մասին հայտարարել է գերմանական ակումբի ղեկավարներից մեկը` Հանս Յոահիմ Վատցկեն, ով նշել է, որ ակումբը ցանկանում է բարելավել իր դիրքն ասիական շուկայում:
«Ասիական շուկայի ներուժը կարելի է 50 կամ 100 մլն եվրո գնահատել: Բայց խոսք է գնում է այնպիսի ակումբների մասին, ինչպիսին, օրինակ, «Մանչեսթեր Յունայթեդ»-ն է, որն այնտեղ ակտիվ է տասնամյակներ շարունակ:
Կարծում եմ` եթե իրատես լինենք, առայժմ կարող ենք 10-20 մլն եվրո վաստակել, եթե նաև հաջողությունների հասնենք մարզական առումով: Գրասենյակի բացումը կկայանա հոկտեմբերին»,- Bild-ը մեջբերում է Վատցկեի խոսքերը:









































