Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Իսրայելին կրկին կոչ է արել հրաժարվել օկուպացված պաղեստինյան տարածքներում բնակավայրեր կառուցելուց

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Իսրայելին կրկին կոչ է արել հրաժարվել օկուպացված պաղեստինյան տարածքներում բնակավայրեր կառուցելուց` նշելով, որ այդ քայլը կարող է «մահացու հարված» հասցնել մերձավորարևելյան կարգավորմանը` հայտնում է ITAR-TASS-ը:

«Սա միջազգային իրավունքի և մերձավորարևելյան «քառյակի» առաջարկների ակնհայտ խախտում է: Այն խոչընդոտ կդառնա մերձավորարևելյան կարգավորման ճանապարհին»,- հայտարարել է նա այսօր ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով` ներկայիս բարդ պայմաններում կողմերը «պետք է խուսափեն հրահրող գործողություններից, որոնք կարող են քայքայել առանց այն էլ փխրուն մերձավորարևելյան գործընթացը»:

Իսրայելին և պաղեստինցիներին առավելագույն զսպվածություն հանդես բերելու կոչ է արել նաև ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: Նրա խոսքով` բնակավայրերի շինարարությունը վերսկսելու Իսրայելի իշխանությունների որոշումը բացասաբար կանդրադառնա ոչ միայն երկկողմ հարաբերությունների վրա, այլև «հարցականի տակ կդնի երկպետական կարգավորման բանաձևի իրագործումը»:

Նա հայտարարել է, որ «Մոսկվան կշարունակի էներգետիկ կերպով նպաստել» պաղեստինցիների և իսրայելցիների միջև կայուն և երկարատև կարգավորմանը ինչպես երկկողմ ուղիներով, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով, նաև` միջազգային հաշտարարների մերձավորարևելյան «քառյակում»:

Դեկտեմբերի 17-ին Իսրայելը հայտարարել էր Արևելյան Երուսաղեմում 1500 նոր բնակարան կառուցելու իր մտադրության մասին: Ավելի վաղ իսրայելական կողմը հայտարարել էր բնակեցման գործունեությունը ակտիվացնելու իր մտադրության մասին ինչպես Հորդանան գետի արևմտյան ափին, այնպես էլ Արևելյան Երուսաղեմում, նաև ռազմավարական առումով կարևոր` Հորդանան գետի Արևմտյան ափի հյուսիսային և հարավային հատվածները միացնող «Е1 գոտում»:

Իսրայելի քայլը պատասխանն է Պաղեստինի ազգային վարչակազմի (ՊԱՎ) գործողությունների, որը նոյեմբերի 29-ին հասել է ՄԱԿ-ում դիտորդ-պետության կարգավիճակի: Սա Պաղեստինին Իսրայելի կողմից օկուպացված տարածքները վերադարձնելու պահանջով Հաագայի միջազգային քրեական դատարան դիմելու հնարավորություն է տալիս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում