ԱՄՆ-ը Լիբանանին 18 Bell UH-1H Huey II ուղղաթիռների նոր խմբաքանակ կմատակարարի: Պենտագոնի ռազմական համագործակցության վարչության հետ գործարքի արժեքը 180 մլն դոլար է գնահատվում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Պայմանագիրը ներառում է նաև պահեստամասերի մատակարարումը, ուղղաթիռների տեխնիկական սպասարկումը և լիբանանցի զինծառայողների նախապատրաստումը:
Նոր սարքավորումները նախատեսված են պետական սահմանի վերահսկողության, որոնողափրկարարական գործողությունների համար, ինչպես նաև թմրավաճառների և ահաբեկիչների դեմ պայքարում:








































