Friday, 26 06 2026
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է
Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Շնորհավոր Ձեր Նովրուզը (տեսանյութ)

«Առաջին լրատվականը» զրուցել է Հայաստան այցելած պարսիկների հետ: Ձեզ ենք ներկայացնում նրանց խոսքը` առանց մեկնաբանության:

– Ես առաջին անգամ եմ գտնվում Հայաստանում: Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է, ու եթե առիթ ունենամ կրկին կայցելեմ Հայաստան:

Սահմանի վրա խցանումների պատճառով սահմանապահները մեր հանդեպ հարգալից չէին, բայց արդեն Երևանում ամեն ինչ դրական էր:

Մեզ համար հիմնական խնդիրը տրանսպորտն է, տաքսիները հավելյալ գումար են պահանջում զբոսաշրջիկներից:

***
– Ես մի քանի անգամ այցելել եմ Հայաստան, ու պիտի ասեմ, որ նախորդ տարիների համեմատ, շատ ավելի են լավացել թե՛ քաղաքը, թե՛ ծառայությունները:

Հիմնականում Հայաստանում կազմակերպված համերգներն են, որ ինձ քաջալերել են այցելել Երևան:

Հայաստանը շատ հանգիստ երկիր է, և դա ինձ դուր է գալիս:

***
– Մենք առաջին անգամ ենք լինում Հայաստանում:

Հայաստանում շատ քչերն են, որ այլ լեզուների են տիրապետում, ասենք` անգլերենի, և այդ պատճառով մենք դժվարանում ենք իրենց հետ հաղորդակցվել:

Սահմանին ահավոր վիճակ էր` մեզ մոտ 10 ժամ պահեցին:

Հայ սահմանապահները վիրավորում էին, անգամ փորձում էին կաշառք ստանալով մեզ ավելի շուտ բաց թողնել:

Մեզ ինչպես կենդանիների էին վերաբերվում, համերգների ընթացքում մուտքի կնիքը փակցնում էին մեր ձեռքի վրա, ինչպես կհամարակալեն ոչխարներին, դա արհամարհական էր մեզ համար:

– Մենք միայն համերգների համար ենք եկել Հայաստան, բայց մեր ամբողջ խումբը հայտնում է, որ հաջորդ անգամ այլևս չի գա Հայաստան: Մենք կնախընտրենք համերգների մասնակցել Դուբայում և Թուրքիայում, բայց ոչ Հայաստանում:

Որովհետև Իրանն ու Հայաստանը բարեկամ երկրներ են, մենք պատկերացնում էինք, որ այստեղ մենք մեզ լավ կզգանք, բայց հակառակը ստացվեց:

Օրինակ` տրանսպորտի վարորդները մի կարճ ճանապարհն այնքան էին երկարացնում, որ ավելի գումար ստանան մեզնից:

Հայաստանը սխալ է վարվում. եթե մի երկրի համար կարևոր է զբոսաշրջությունը, ուրեմն պիտի լուրջ ուշադրություն դարձնի այդ ոլորտին:

***
– Իմ տղան Հայաստանում էր բնակվում, բայց չհավանեց ու վերադարձավ, հիմա մենք էլ առաջին անգամ ենք եկել Հայաստան և շատ դժգոհ ենք, որովհետև այնպիսի տպավորություն է, թե հայաստանցիները չեն սիրում իրանցիներին, մեզ հետ հարգալից չեն:

Մենք ի վերջո հյուր ենք եկել, բայց այնպես են մոտենում, որ մենք մեզ շատ վատ ենք զգում:

Այնպես են վարվում, որ մարդ մյուս անգամ չտրամադրվի գալ Հայաստան:

Սահմանի վրա ծառայությունն ահավոր էր, գոնե սահմանին պիտի ավելի հեշտացնեն երթևեկությունը:

Ես այդ իրավիճակը Հայաստանի սխալը չեմ համարում, եթե Հայաստանում Իրանի դեսպանատունը նման հարցերի շուրջ ավելի ուշադիր լիներ, այդօրինակ հարցեր չէին լինի:

Եթե մեկը Իրան է այցելում, մենք նրան մեր տներում ենք հյուրընկալում, բայց այստեղ մի գիշերվա համար մեզնից 400 դոլար են պահանջում: Դա ճի՞շտ է:

Մենք ավելի ազատ լինելու համար է, որ գալիս ենք Հայաստան, բայց տեսնում ենք` դա այլևս այնքան էլ գրավիչ չէ:

Յուրաքանչյուր երկրի համար տուրիզմը շատ կարևոր է, եթե այդ ոլորտը զարգացած չլինի, ուրեմն այլևս պիտի մոռանալ տուրիզմն ու այդ ոլորտից եկած եկամուտները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում