Քիմ Քարդաշյանը որոշել է գալիք ամանորյա տոներից առաջ փոխել ոճը. նա փոխել է սանրվածքը: Նոր սանրվածքով առաջին անգամ նրան տեսել են այս չորեքշաբթի օրը Լոս Անջելեսի օդանավակայանում, հայտնում է mycharm.ru-ն:
Քիմի դեմքին եղել է բնական շպար, երբ նա նեղ skinny-ջինսով և բաց քթով կիսաճտքավոր կոշիկներով անցել է լրագրողների կողքով: Նրա ձեռքին եղել է սև վերարկու և կոկորդիլոսի կաշվից սև պայուսակ: Քիմի սանրվածքն արել է նրա անձնական վարսահարդարը` Քրիս Մաքմիլլանը, որն աշխարհին հայտնի է նրանով, որ Ջենիֆեր Էնիսթոնի համար ստեղծել է «Ռեյչել» սանրվածքը:
Քիմ Քարդաշյանն ակնհայտորեն գոհ է իր նոր սանրվածքից:








































