Ռուսական «Գազպրոմը» կարող է կորցնել իր եկամուտների 18 տոկոսը թերթաքարային գազի արտահանման արդյունքում ԱՄՆ-ի կողմից մրցակցության դեպքում: «Նովիյ Ռեգիոն»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Կոլումբիայի համալսարանի Համաշխարհային էնեգետիկ քաղաքականության կենտրոնի հաշվետվության մեջ:
Եվրոպացի սպառողները կարող են սպասել, որ 11 տոկոսով քիչ կվճարեն գազի համար ամերիկյան արտահանման աճի հաշվին համաշխարհային գների վրա ճնշման նվազեցման արդյունքում: Այդ գործընթացները կտանեն «Գազպրոմի» եկամտային մասի նվազեցման:
Նշենք, որ ԱՄՆ-ը մեծացրել է գազի արդյունահանումը և ստեղծել հեռանկարներ, որ երկիրը կարող է դառնալ գազի խոշոր արտահանող այնպիսի գներով, որոնք կարող են մրցունակ լինել համաշխարհային շուկաներում:
Ինչպես սպասվում է, ամերիկյան արտահանումը կսկսվի 2016 թվականին և վերջնական հաշվով կարող է գերազանցել օրական 14.5 մլրդ խորանարդ ֆուտը, որը Ռուսաստանն արտահանում է ԵՄ: Սակայն ամերիկյան վառելիքի մեծ մասը հավանաբար կուղղվի Ասիա, որտեղ գներն ավելի բարձր են: Համեստ հաշվարկներով՝ դա կարող է Ռուսաստանին արժենալ արտահանվող գազային եկամուտների 27 տոկոսը:











































