Սև ծովի ուղղությամբ՝ Բոսֆորի նեղուցով, այս տարի 5-րդ անգամ անցել է Ֆրանսիայի ռազմածովային ուժերի Dupuy de Lome (А759) մեծ հետախուզական նավը: Այս տեղեկատվությունը Blackseanews պարբերականին հաստատել են Ստամբուլում:
Նավը հատուկ մշակվել է MINREM տեխնիկայի տեղակայման համար: Դրա առաքելությունը բոլոր տեսակի ազդանշանները որսալն ու վերլուծելն է: Խոսքը նաև արբանյակների միջոցով ստացված ազդանշանների մասին է: Դա թույլ կտա ահաբեկչության դեմ պայքարում մեկ քայլ առաջ լինել՝ ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը:
Նավը ստեղծվել է ռադիոէլետրոնային հետախուզության համար: Նավի սարքավորումները կարող են որսալ հաղորդակցությունների ամենաժամանակակից տեսակները, ներառյալ էլեկտրոնային փոստով նամակագրությունը և բջջային հեռախոսազրույցները:










































