Monday, 13 05 2024
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին

Հայաստանն ու Իրանը ակտիվորեն բանակցում են իրանական գազը Հայաստան առաքելու շուրջ. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստանն ու Իրանը ակտիվորեն բանակցում են տարբեր հարցերի, այդ թվում իրանական գազը ՀՀ առաքելու շուրջ: Այսօր այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին՝ խոսելով Հայաստան իրանական էներգակիրների առաքման և Հայաստանի տարածքով իրանական գազը դեպի Արևմուտք տարանցելու հնարավորության շուրջ:

«Առաջին լրատվական»-ի հարցին՝ արդյոք ՀՀ կառավարությունից ստացե՞լ է որևէ արձագանք իր այն բազմաթիվ հորդորներին, թե պետք է համապատասխան ենթակառուցվածք Հայաստանի տարածքով դեպի Արևմուտք իրանական գազի տարանցումն իրականացնելու համար և ՀՀ կառավարության նախաձեռնությունը՝ իրանական գազը ՀՀ առաքելու համար, պատասխանեց, որ շատ ծրագրեր կան այս հարցերի կապակցությամբ: Նրա փոխանցմամբ՝ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովն աշխատում է այս հարցերի ուղղությամբ:

«Տարբեր բնագավառներում համագործակցությունը խորացնելու համար բանակցություններ են ընթանում այդ հանձնաժողովում»,- ասաց դեսպանը՝ ակնարկելով, որ մոտ ապագայում այս հարցի առնչությամբ գուցե նորություն լինի:

Դեսպանը խոսեց նաև Իրանի նախագահի այցից Հայաստան: Նա ասաց, որ այցն անպայման կայանալու է, սակայն, ըստ նրա, հստակ ժամկետը դեռ պարզ չէ: «Համենայն դեպս, դուք գիտեք, որ նախագահների այցելության համար պետք են հատուկ ծրագրեր և ծրագրերի մշակում: Այդ ժամկետը երբ հստակեցվի, մենք տեղյակ կպահենք: Սովորաբար այս այցերը կատարվում են երկկողմ»,- ասաց նա:

Անդրադառնալով Հարավային կովկասում և Մերձավոր Արևելքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հարուցած սպառնալիքներից և այդ սպառնալիքներին հակազդելու Իրանի պատրաստակամության մասին՝ դեսպանն ասաց, որ այդ ահաբեկչական խմբավորումը որևէ առնչություն չունի իսլամի հետ, ուստի նրանց անվանումը՝ «Իսլամական պետություն», սխալ է ընտրված, քանի որ ԻՊ-ն բացառապես ահաբեկչական խմբավորում է, որը «Ալ-Քաիդա»-ից վերածվելով ԻՊ-ի՝ կարողացավ մի շարք հաջողություններ գրանցել իր համար: Ըստ նրա՝ հիմա աշխարհը փորձում է հեռացնել ԻՊ-ի վտանգը այն դեպքում, երբ Իրանն այդ մասին վաղուց էր խոսում, և այդ ամենը արհամարհվում էր: «Իրանը սկզբից դեմ էր, որպեսզի նման խմբավորում գոյություն ունենա: Դժբախտաբար, ուշադրություն չդարձրին, և այս խմբավորումը՝ 20-30 հազար հոգանոց, արդեն ստեղծվեց, և ահաբեկչությամբ, սպառնալիքներով կարողացան առաջ գնալ և, Իսլամական մեծ առաջնորդներից մեկի խոսքով, նրանց դեմը որոշ չափով արդեն առել են: Դուք գիտեք, որ ռմբակոծելով ավելի քան 3000 մետր բարձրությունից՝ որևէ արդյունք չի ստացվում»,- ասաց դեսպանը:

«Առաջին լրատվական»-ի հարցին, թե ի՞նչ է պատրաստ անել Իրանը՝ հեռացնելու ԻՊ-ի սպառնալիքը տարածաշրջանից, դեսպանը պատասխանեց, որ, Իրաքի դիմումի համաձայն, խորհրդակցական ծառայություններ է մատուցում Իրաքին, քանի որ Իրանը մեծ փորձ ունի այս բնագավառում: «Իրանի հեղափոխությունից առաջ Իրանն ահաբեկչության դեմ էր կանգնել, Իրանի շատ ակնառու դեմքեր այլ ահաբեկչական խմբավորումների կողմից նահատակվել են: Իրանն իր պատրաստակամությունն է հայտնել՝ Իրաքին խորհրդատվական ծառայություններ մատուցել այս վտանգը տարածաշրջանից հեռացնելու համար»,- ասաց դեսպանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում