Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լա Լիգայի 4-րդ տուրում կայացած «Դեպորտիվո» – «Ռեալ» (2:8) խաղում Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն հեթ-տրիկի հեղինակ դարձավ:
Այսպիսով՝ ձևակերպած հեթ-տրիների թվով Ռոնալդուն 3-րդն է Լա Լիգայի պատմության մեջ:
Ռոնալդուն իր ակտիվում ունի 20 հեթ-տրիկ, իսկ առաջին տեղը կիսում են Տելմո Սարան ու Ալֆրեդո դի Ստեֆանոն, ովքեր 1 խաղում 3 անգամ աչքի են ընկել 22 անգամ:
«Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսիի ակտիվում կա 19 հեթ-տրիկ:





































