Իսպանական Marca-ի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը տարբերակներ է դիտարկում ակումբի պարտքի մարելու ուղղությամբ: Այս կապակցությամբ «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտը կարող է վերանվանվել:
Տեղեկություններ են շրջանառվում, որ «Արքայական ակումբ»-ի պարտքը կազմում է 602 մլն եվրո: «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը գրեթե համաձայնության է եկել ԱՄԷ-ի International Petroleum Investment (IPIC ) ընկերության հետ:
Այսպիսով՝ առաջիկա 20 տարիներին «Ռեալ»-ի մարզադաշտը կարող է կոչվել «Աբու-Դաբի Սանտիագո Բեռնաբեո»: Դրա դիմաց իսպանական գրանդը կստանա 450-500 մլն եվրո:
Այդ գումարով ակումբը կկարողանա կատարել նաև մարզադաշտի վերակառուցման աշխատանքները:










































