«Պարմա»-ի հարձակվող Անտոնիո Կասանոն որոշել է ավարտել մարզական կարիերան Իտալիայի հավաքականում:
«Կարծում եմ՝ այլևս չեմ խաղա հավաքականում: Հիանալի պահ է, որպեսզի թիմը նոր ժամանակաշրջան սկսի առանց ինձ: Իմիջիայլոց, Կոնտեի գլխավորությամբ խաղացողները ստիպված են լինելու շատ վազել»,- Կասանոյի խոսքերը մեջբերում է Tribalfootball.com-ը:
Հիշեցնենք, որ 32-ամյա հարձակվողն ազգային հավաքականի գույները պաշտպանում էր 2003 թվականից: Կասանոն Իտալիայի ընտրանու կազմում անցկացրել է 39 խաղ՝ խփելով 10 գոլ:






































