Sunday, 28 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

Fitch-ը նշել է համաշխարհային տնտեսության հիմնական սպառնալիքը

Fitch միջազգային վարկանշային գործակալության տեղեկատվության մեջ ասվում է, որ եվրոգոտում երկարատև ճգնաժամը և ԱՄՆ բյուջեի ճեղքվածքը բացասաբար են ազդում վարկունակության վրա, որը համաշխարհային տնտեսության հիմքն է:

Fitch-ի տվյալների համաձայն՝ AAA տնտեսական բարձր վարկանիշ ունեցող պետությունները, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, ունեն բացասական ցուցանիշ: Սա վկայում է այն մասին, որ նշված պետությունները վարկունակության խնդիրներ ունեն։

Եվրոգոտու երկարաժամկետ ճգնաժամն առավել հանգիստ փուլ մտավ այն բանից հետո, երբ Եվրոպական կենտրոնական բանկը պարտատոմսերի գնման պատրաստակամություն հայտնեց, ինչը հնարավորություն է տալիս եվրոպական երկրներին կատարել ցավագին, բայց անհրաժեշտ բարեփոխումներ:

Որպես դրական միտում նշվում է եվրոպական երկրների կողմից Հունաստանին տրամադրվող օգնությունը, ինչը կօգնի Հունաստանի` եվրոգոտուց դուրս չգալուն և պաշտպանում է այն տեսակետը, որ եվրոգոտին կարող է խուսափել փլուզումից:

Եթե բյուջետային ճեղքվածքի շուրջ բանակցությունները և ԱՄՆ պետական պարտքի նշաձողի բարձրացման հարցը ձգձգվի մինչև 2013 թ., դա բացասաբար կազդի տնտեսության և ֆինանսական կայունության վրա, և Fitch-ը կարող է վերանայել ԱՄՆ վարկանիշը` իջեցնելով այն:

Համաշխարհային տնտեսության համար այլ ռիսկերի թվում նշվում է նաև եվրոգոտում և Ճապոնիայում տնտեսական անկումը, ինչպես նաև 2012 թ. 3-րդ եռամսյակում Բրազիլիայում և Հնդկաստանում աճի տեմպերի թուլացումը:

Fitch-ի գնահատականներով՝ Չինաստանը, Հնդկաստանն ու Բրազիլիան 2013 թ. տնտեսական աճ կապահովեն: ՀՆԱ-ի ցուցանիշն այս երկրներում կկազմի համապատասխանաբար՝ 8 %, 7 % և 4 %:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում