Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պահանջել է անմիջապես ազատ արձակել «Ռուսթավի-2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային: Նա հատուկ հայտարարություն է արել այդ կապակցությամբ, որտեղ նշվում է, որ «անհավատալի է, որ շատ կասկածելի մեղադրանքով ձերբակալվում է անկախ հեռուստաընկերության տնօրենը»:
«Ես շատ լավ գիտեմ, որ այդ հեռուստաընկերության սեփականատերերի վրա ճնշում է գործադրվում: Դա հայտարարվել է նաև հեռուստատեսությամբ, դա ես չեմ հորինել: Սեփականատերերի հետ կապված ոչինչ չհայտնաբերեցին, այժմ ամբողջովին կեղծ մեղադրանքով ձերբակալել են տնօրենին: Պահանջում եմ անմիջապես ազատ արձակել անկախ հեռուստատեսության տնօրենին և դադարեցնել այս անօրինությունները, ինչպես նաև պատժել այն անձանց, ովքեր կազմակերպում են դա»- հայտարարել է Սաակաշվիլին:
Նախագահը հույս է հայտնել, որ ամեն ինչ բարեհաջող կավարտվի, և դա տեղի կունենա ավելի շուտ, քան նրանք կարծում են:









































