Հայաստան-Ռուսաստան հանդիպման նախօրեին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանն ասաց հետևյալը. «Բոլոր ֆուտբոլասերները՝ և՛ հայ, և՛ ռուս, մարզադաշտ մտնելուց առաջ ալկոթեստերով ստուգում կանցնեն: Մենք կանենք այնպես, որ մարդկանց չվիրավորենք, բայց անելու ենք այնպես, որ մարդիկ այդ տոնը չվերածեն անկարգությունների»:
Այն, որ հայ երկրպագուներին ստուգելու կարիք չկար դա ինքնին հասկանալի էր: Բավական է հիշել միայն, որ Խորհրդային միությունում միակ երկիրը, որտեղ ոչ մի սթափարան չի եղել` Հայաստանն էր:
Ռուս ֆուտբոլասերներին ստուգելու կարիք կար, թե` ոչ, դա արդեն ոստիկանության խնդիրն էր. նույն Ռուսաստանի առաջնության խաղերում նրանց մեծ մասը, եթե ոչ հարբացծ, ապա գինովցած են լինում և այնտեղ նրանց ոչ ոք չի ստուգում:
Սակայն եթե մայրաքաղաքի ոստիկանապետը հայտարարում է, որ բոլորը ստուգվելու են, ապա հարկավոր է գոնե խոսքը պահելու համար ոտքի վրա հազիվ կանգնող մարդկանց ներս չթողնեին:
«Առաջին լրատվական»-ի տեսանյութը ներկայացնում ենք առանց մեկնաբանության.









































