Ժան-Կլոդ Յունկերը, ով զբաղեցնում է Լյուքսեմբուրգի վարչապետի և ֆինանսների նախարարի պաշտոնը, ինչպես նաև հանդիսանում է Եվրախմբի ղեկավար, հրաժարվել է առաջադրվել Եվահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում: Այս մասին հայտնում է Vesti-ն:
«Ես իսկապես դա լիովին բացառել եմ ինձ համար»,- ասել է Յունկերը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Յունկերն արդեն մոտ ժամանակներս, 2012-ի վերջին կամ 2013-ի սկզբին մտադիր է թողնել Եվրախմբի ղեկավարի պաշտոնը:Այդ պաշտոնը նա զբաղեցնում է 2005 թվականից:
Ներկայում Եվրահանձնաժողովի ղեկավար է հանդիսանում Ժոզե Մանուել Բարոզուն: Նա այդ պաշտոնում (ընտրվում են 5 տարի ժամկետով) է երկրորդ ժամկետում: Հերթական ընտրությունները տեղի կունենան 2014 թվականին:











































