Անգլիայի Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի շրջանակներում Լոնդոնի «Չելսի»-ն այսօր ուժերն է չափելու «Մանչեսթեր Սիթի»-ի հետ:
«Ազնվականներ»-ի հարձակվող Դիեգո Կոստան հայտարարել է, որ գիտի ինչպես պատասխանել մրցակցի ֆուտբոլիստներին, եթե վերջիններս դիմեն սադրանքների:
«Լարվածություն չեմ զգում: Եթե «Սիթի»-ի ֆուտբոլիստները սադրեն ինձ, կպատասխանեմ գոլով: Այդպես եղել է նաև Իսպանիայում, այդպես կլինի ամենուր, որտեղ ես կխաղամ: Սա իմ բնավորության մասն է:
Չեմ սիրում պարտվել: Փորձում եմ միշտ ցուցադրել լավագույն խաղս, անել հնարավորը հաղթանակի հասնելու համար»,- Կոստայի խոսքերը մեջբերում է Telegraph-ը: