Երկիր մոլորակի բնակչության մեծամասնության համար խաղաղությունը իրականություն է: Մեր փողոցներում խաղաղ է, երեխաները դպրոց են հաճախում: Սակայն բազմաթիվ մարդկանց համար խաղաղությունը մի շնորհ է, որը երազանք է թվում: Նրանք ապրում են ապաստաններում, անկայունության և վախի պայմաններում: Հենց նրանց է նվիրված այս օրը:
1981թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 36/67 որոշմամբ հռչակել է Խաղաղության միջազգային օրը (International Day of Peace) և այն նշանակել սեպտեմբեր ամսվա երրորդ երեքշաբթին:











































