Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

23-ամյա մեր անկախությունը ամենօրյա հոգատարության կարիքն ունի. Մանվել Գրիգորյան

ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյան Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասել է.

«Հայաստանի Հանրապետության Երկրապահ Կամավորականների միության, Հանրապետության բոլոր Երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ ու պատանի երկրապահների և իմ անունից շնորհավորում եմ Ձեզ` Անկախության հռչակման 23-րդ տարեդարձի` սեպտեմբերի 21-ի տոնի առթիվ:

Անկախության մեր անցած ճանապարհին, մենք միասնաբար հաղթահարեցինք լուրջ դժվարություններ, պաշտպանեցինք պետական սահմանները, Արցախի ինքնուրույնությունը, ստեղծեցինք հզոր բանակ և շարունակում ենք կայացնել ու հզորացնել մեր պետականությունը: Սա մեր ժողովրդի դարավոր երազանքն է, որին տեր ենք մեր բոլոր սերունդներով և արժանապատվությամբ, որովհետև, ինչպես Սպարապետ Վազգեն Սարգսյանն էր ասում. «Անկախությունը մեզ համար բացարձակ արժեք է»:

Մեր ժողովուրդը դժվարությունների, մաքառումների և հերոս տղաների արյան գնով աշխարհին ապացուցեց, որ կարող է ապրել ազատ ու անկախ, կարող է իր որդիների կյանքի գնով պաշտպանել անկախ ապրելու իր սրբազան իրավունքը, կարող է ապահովել Արցախի այլևս անբեկանելի անկախությունը:

Ազատության ու անկախության հաղթանակի դրոշը պարզած հայ ժողովուրդը մշտապես հավատով ու հույսով լցված պիտի նայի ապագային և միակամ ու միասնական շարժվի դեպի համահայկական նպատակների իրականացում, իր արժանվույն տեղը զբաղեցնելով համայն մարդկության շարքերում:

Անկախության օրը մեր ժողովրդի տոնացույցի ամենագլխավոր տոնն է, մեր նորանկախ պետության ու ժողովրդի երանելի ճանապարհը, որի խաղաղ ընթացքի ապահովման համար թափված արյան արժեքի գիտակցումով եռասերունդ երկրապահները, հանրապետության բոլոր Երկրապահ կամավորականները միշտ պատրաստ են ու զգոն:

Միասնականության ամուր հավատով, ու հանուն մեր սուրբ նահատակների հիշատակի մենք պարտավոր ենք հաղթահարել նաև մեզ սպասող բոլոր մարտահրավերները և առաջ ընթանալ` ապագան վստահելով նոր սերնդին:

Քսաներեքամյա մեր անկախությունը յուրաքանչյուրիս ամենօրյա հոգատարության կարիքն ունի:

Տեր կանգնենք մեր անկախությանը, միասնաբար, ազգովի, ողջ ներուժով պահպանենք ձեռքբերածը, հզորացնենք մեր երկիրը և վստահաբար փոխանցենք նոր սերնդին: Մեր համար կարևորը ոչ միայն ձեռք բերելն է այլ նաև ձեռք բերածը պահպանելն ու նոր սերնդին փոխանցելն է:

Երկրապահի և պետական կառույցների համագործակցությունը, որն հաստատում է փոխըմբռնման հուշագրերով ուղված է այս վեհ առաքելությանը:

Մեր հզորությունը մեր միասնության մեջ է:

Անկախության տոնի առթիվ կրկին շնորհավորում եմ բոլորիս, զոհված ազատամարտիկների հարազատներին, հայրենիքի պաշտպանության համար հերոս զավակներ ծնող մեր հերոս մայրերին, եռասերունդ երկրապահին, միշտ մարտունակ արցախահայությանը, երկրի սահմաններում կանգնած հայ զինվորին, աշխարհասփյուռ հայ ժողովրդին և ցանկանում խաղաղություն ու անսպառ հավատ` հարազատ պետության ու ապագայի հանդեպ»:

 

Լուսանկարը՝ Pan Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում