Շոտլանդիայի Գլազգո քաղաքում դեռևս չեն դադարում երկրի անկախության կողմնակիցների և հակառակորդների միջև բախումները: Նշվում է, որ ցերեկը դրությունը հանգիստ է եղել, սակայն մութն ընկնելուն պես առավել արմատական ակտիվիստների միջև բախումները վերսկսվել են: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Քանի որ քաղաքի կենտրոնը վերահսկվում է ոստիկանական պարեկների կողմից, հարաբերությունների պարզաբանումը տեղափոխվել է Գլազգոյի ծայրամասեր:
Հասարակական կարգը խախտելու մասին հաղորդագրություններ են ստացվում տեղի պանդոկներից, երբ ալկոհոլի չարաշահման ֆոնին բարձր ձայնով զրույցը սպառնում է ծեծկռտուքի վերածվել:








































