Ռուսական ITAR-TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեան արբանյակով իր «Ինհա-3» հրթիռի արձակման պլանների մասին Իրանին իրազեկել է ավելի քան մեկ ամիս առաջ, քան եղել է պաշտոնական հայտարարությունը: Այս մասին ճապոնական NHK հեռուստաալիքին այսօր տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է իրանցի պատգամավոր Համիդ-Ռեզա Տարագին:
Վերջինս հերքել է այն կասկածները, թե Հյուսիսային Կորեան մարտական հրթիռ է փորձարկել՝ ընդգծելով, որ Հյուսիսային Կորեան իրականացնում է տիեզերական խաղաղ ծրագիր: Իրանցի պատգամավորը հավելել է, որ տիեզերական տիրույթում չպետք է գերիշխեն միայն ԱՄՆ-ը և Երոպան:
Հյուսիսային Կորեան «Ինհա-3» իր հրթիռն արձակել է դեկտեմբերի 12-ին: Հոկտեմբերի կեսերին Հյուսիսային Կորեա էր այցելել Իրանի խորհրդարանական պատվիրակությունը և քննարկել էր սննդամթերքի ու էներգետիկայի մատակարարման հարցում Թեհրանի 7 Փխենյանի միջև համագործակցության հարցը:
Այդ բանակցությունների ժամանակ էլ Հյուսիսային Կորեան իրանական կողմին հայտնել է, որ մտադիր է հրթիռ արձակել: Փխենյանն իր այդ մտադրության մասին պաշտոնապես հայտարարեց միայն դեկտեմբերի 1-ին:









































