495 տարի առաջ՝ 1519 թվականի սեպտեմբերի 20-ին ծովագնաց Ֆերդինանդ Մագելանը Սանլուկար նավահանգստից սկսեց նավարկել Ռիո դե Ժանեյրոյի ուղղությամբ`գլխավորելով 5 նավ: Նա երկրի կլոր լինելու գաղափարի կողմնակիցն էր:
Շարժվելով դեպի հարավ`Մագելանը բացահայտել է Հարավային Ամերիկայի ողջ Ատլանտյան ափը: Ատլանտյան օվկիանոսը հատելիս ծովագնացն առաջին անգամ օգտագործել է ազդանշանային իր համակարգը: Մագելանն արդեն 3 նավով դուրս է եկել մեկ այլ օվկիանոս, որը Խաղաղ են անվանել, քանի որ 4 ամսվա ընթացքում դրա ջրերում ոչ մի փոթորիկ չի եղել:
1521-ին Մագելանը հասել է նախկինում անհայտ Ֆիլիպիններին, որտեղ միջամտել է տեղի միջցեղային կռիվներին և զոհվել բնիկների հետ բախումներից մեկի ժամանակ: