Իսպանական Marca պարբերականը հրապարակել է Լիոնել Մեսսիի նոր պայմանագրի ֆինանսական պայմանները:
Արգենտինացին աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը չէ, սակայն նրա ներկայիս աշխատավարձը ամբողջովին համապատասխանում է խաղի այն մակարդակին, որը ցուցադրում է Մեսսին:
Մեսսին տարեկան 16 մլն եվրո կստանա «Բարսելոնա»-ում: Դրան կգումարվեն զանազան բոնուսներ, որոնց թվում է, օրինակ, մրցաշրջանի ընթացքում անցկացրած խաղերի 65%-ը կամ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության հանդիպումներում մասնակցությունը:









































