Goal.com-ը ներկայացրել է Օմար Մոմանիի հերթական ծաղրանկարը:
Ծաղրանկարիչն այս անգամ անդրադարձել է Կարիմ Բենզեմային, որը վերջերս այնքան էլ լավ հանդես չի գալիս ու արժանանում է «Ռեալ»-ի երկրպագուների սուլոցներին: Բենզեման այդ ամենին հանգիստ է վերաբերվում: Ֆրանսիացին նշել է, որ «Սանտիագո Բեռնաբեու»-ում ժամանակին սուլել են նաև Զիդանի և Ռոնալդոյի պես մեծ աստղերին:











































